Central Residence

"New Town" LLC-ն կառուցապատող ընկերություն է, որն իր գործունեությունը սկսել է 2022 թվականին՝ նպատակ ունենալով ստեղծել ժամանակակից, որակյալ և վստահելի բնակելի միջավայրեր Հայաստանի քաղաքներում։

Ընկերության առաջին խոշոր նախագիծը Central Residence-ն է՝ Վաղարշապատ քաղաքում կառուցվող առաջին բարձրահարկ՝ 12 հարկանի բնակելի համալիրը։ Նախագիծը ստեղծվել է այն գաղափարով, որ պրեմիում բնակելի միջավայրը պետք է հասանելի լինի ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանի մյուս զարգացող քաղաքներում։

Մեր նպատակը եղել է Վաղարշապատում ձևավորել նոր որակի բնակելի միջավայր՝ հարմարավետ բնակարաններով, մտածված հատակագծերով, անվտանգ բակային տարածքով և պրեմիում ստանդարտներին համապատասխան շինարարական լուծումներով։

Վաղարշապատը Հայաստանի պատմական և մշակութային կարևոր քաղաքներից է, որը միաժամանակ ունի մեծ ներուժ՝ դառնալու ժամանակակից և հարմարավետ բնակության կենտրոն։ Central Residence-ը ներդրում է այս քաղաքի զարգացման մեջ՝ ստեղծելով բնակելի համալիր, որը համադրում է քաղաքի հանգիստ մթնոլորտը, հասանելիությունը և ժամանակակից կյանքի պահանջները։

Առաջին 4 մասնաշենքերը հանձնվել են շահագործման նախատեսված ժամկետից 1 և 1.5 տարի շուտ՝ պահպանելով շինարարության որակը և բոլոր սահմանված ստանդարտները։ Սա մեր աշխատանքի ամենակարևոր ապացույցներից է՝ մենք ոչ միայն խոստանում ենք, այլ իրականացնում ենք ժամանակին, պատասխանատվությամբ և որակով։

Մեզ համար կառուցապատումը միայն շենք կառուցելը չէ։ Մենք ստեղծում ենք միջավայր, որտեղ ընտանիքները կարող են ապրել բարեկեցիկ, ապահով և հարմարավետ կյանքով՝ պրեմիում ստանդարտներին համապատասխան։

Central Residence — Vagharshapat

Մեր առաքելությունն է զարգացնել Հայաստանի քաղաքները՝ ստեղծելով որակյալ, ժամանակակից և հասանելի բնակելի նախագծեր, որոնք բարձրացնում են կյանքի որակը և ձևավորում նոր քաղաքային մշակույթ։

01

Վստահելիություն

Թափանցիկ հարաբերություններ և պատասխանատվություն յուրաքանչյուր պարտավորության դիմաց։

02

Որակ

Պրեմիում ստանդարտներ՝ նյութերից մինչև շինարարական լուծումներ։

03

Ժամկետների պահպանում

Հանձնում ենք ժամանակին, հաճախ՝ նախատեսված ժամկետից շուտ։

04

Քաղաքների զարգացում

Ներդրում Հայաստանի քաղաքների ապագայի և քաղաքային մշակույթի մեջ։